Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Զարմանում եմ ձեր զարմանալու վրա

Զարմանում եմ ձեր զարմանալու վրա
26.11.2020 | 21:55

Շատերը զարմանում են, թե իմքայլականները որքան պարազամիտ ու անհեթեթ ելույթներ են ունենում, լրագրողների հարցերին աբսուրդ ու անտրամաբանական պատասխաններ տալիս։ Իսկ ես զարմանում եմ, որ դեռ ոմանք սպասելիք ունեն նման մարդկանցից։


Արդեն 2 տարվա պատգամավորական ստաժ ունեն, բայց մի անգամ քաղաքական բովանդակություն ունեցող ելույթ ԱԺ ամբիոնից իմքայլակաների ճնշող մեծամասնությունը չի ունեցել։ Հիմա եկել եք ու նրանցից խելքը գլխին բացատրություններ ու մտքե՞ր եք պահանջում։ Հասարակ քաղաքական թեմաներում նրանք չկան, էլ ուր մնաց հայրենիքը վաճառքի հանած սեփական ղեկավարի որոշումները կարողանան մեկնաբանել։ Ինչ ղեկավարը, ինչ իրենք։ Հավանաբար ոչ էլ խայտառակ փաստաթուղթը մինչև վերջ կարդացել են։ Օրինակ, Արփի Դավոյանը մեղք չէ, որ պահանջում եք Պուտինի հայտարարությունները մեկնաբանի, ախր, էդ աղջիկը Ծառուկյանին ու նրա խմբակցության անդամներին էժանագին քննադատելուց բացի, ուրիշ տեքստով ամբիոնին չի մոտեցել։ Խիղճ ունեցեք էլի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ